Ցուցարարները ՀՀ կառավարությանը մինչև դեկտեմբերի 23-ը ժամանակ են տվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ՀՀ կառավարության շենքի դիմաց «Ընդդեմ դրամի արժեզրկման և թանկացումների» բողոքի ակցիա էր կազմակերպվել: Հավաքված քաղաքացիները մինչև դեկտեմբերի 23-ը ՀՀ կառավարությանը գործելու ժամանակ տվեցին՝ ներկայացնելով հետևյալ պահանջները.

. Գազալցակայաններում գազի գնի իջեցում

. Առաջին անհրաժեշտության ապրանքների ու ծառայությունների գների վերադարձում մինչճգնաժամային գներին

. Քաղաքացիների դոլարային վարկերի վերահաշվարկ

. ԵՏՄ-ին միանալու գործընթացի դադարեցում

. ՀՀ-ից ՌԴ դոլարային, իսկ ՌԴ-ից էլ՝ ռուբլու փոխանցումների սպեկուլյատիվ մուտքերի ու ելքերի արգելում

Armlur.am-ին Կառավարության մամուլի ծառայությունից հայտնեցին, որ իրենց որևէ գրավոր պահանջ չի ներկայացվել, ուստի՝ իրենք չեն կարող նշել, թե ինչպես է Կառավորությունը պատրաստվում արձագանքել այս պահանջներին:




Լրահոս