Եմելյանենկոյի հետ կխոսեմ նրա վերադարձի մասին. Սկոտ Կոկեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Bellator-ի նախագահ Սկոտ Կոկերը խոստացել է զրուցել Ֆյոդոր Եմելյանենկոյի հետ` մարտերի վերադառնալու հնարավորության մասին, ինչպես նաև փորձել UFC-ից պայմանագիր «պոկել» Բրոկ Լեսնարի համար:

«Ֆյոդորի մասին ես շատ բաներ եմ լսել: Երբ ես վերջին անգամ խոսեցի նրա մարդկանց հետ, ինձ ասացին, որ նա աժմ աշխատում է կառավարությունում: Ամանորի գիշերը ես մեկնելու եմ Ճապոնիա և այնտեղ էլ կխոսեմ նրա հետ. տեսնեմ նա ցանկություն ունի վերադառնալու, թե ոչ:

Լեսնարը փողեր է բերում: Եթե նա ցանկութուն ունենա վերադառնալ MMA, ապա  վստահ եմ, որ նրա մենեջերը կխոսի բոլորի հետ, որպեսզի ավելի եկամտաբեր գործարք ստանա: Եվ մենք կմասնակցենք աճուրդի գործընթացին»,-նշել է Լեսնարը:




Լրահոս