Այսօր առավոտյան Նոր Նորք վարչական շրջանի բնակիչները նամակով դիմեցին Երևանի քաղաքապետին։ Նամակի բովանդակությունը բերվում է ստորև.
“Մենք` Նոր Նորքի բնակիչներս, տեղեկանալով, որ քաղաքապետարանի շենքի դիմաց որոշ մարդկանց կողմից, ովքեր իրենց հորջորջել են որպես բնության պաշտպաններ և զբաղված են շահարկումներով, նախապատրաստվում են բողոքի ակցիա ընդդեմ Նանսենի անվան թանգարանի շինարարության, որոշեցինք հանդես գալ նախաձեռնությամբ և ստորագրահավաք անցկացնել` ի պաշտպանություն թանգարանի կառուցման: Մեկ օրվա ընթացքում մենք` թաղամասի բնակիչներս, հավաքել ենք հազարից ավելի ստորագրություններ, որոնք դեռ շարունակվում են, և մենք պարբերաբար դա կներկայացնենք Ձեզ, որով փաստում ենք, որ համայնքի բնակչությունը ոչ միայն ողջունում է նախաձեռնության հեղինակներին, այլև պատրաստ է հասարակական աջակցությամբ օժանդակել թանգարանի կառուցման աշխատանքների իրականացմանը: Կից ներկայացնում ենք ստորագրող քաղաքացիների անուն-ազգանունները և նրանց հեռախոսահամարները”: