«Լիվերպուլ»-ը հաղթեց «Ուիմբլդոն»-ին Անգլիայի գավաթի խաղարկության 1/32 եզրափակչում:
Հանդիպումն ավարտվեց 1-2 հաշվով: 12-րդ րոպեին հյուրերին առաջ մղեց Ջերարդը, 36-րդ րոպեին «Ումբլդոն»-ը Ակինֆենվի ջանքերով հավասարեցրեց հաշիվը, իսկ 62-րդ րոպեին դուբլի հեղինակ դարձավ Ստիվեն Ջերարդը:
Հաջորդ փուլում մերսիսայդցիները կմրցեն «Բոլթոն»-ի հետ: