Վիտոր Պերեյրան նշանակվել է «Օլիմպիակոս» ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում: Այս մասին հայտնում է հունական ակումբի պաշտոնական կայքը և հավելում, որ 46-ամյա մասնագետի պայմանագրի մանրամասները դեռևս հայտնի չեն:
Պորտուգալացի մասնագետը 2011-2013 թվականներին եղել է «Պորտու»-ի գլխավոր մարզիչը, իսկ 2013-2014 թվականների մրցաշրջանում մարզել է «Ալ Ահլի»-ն: