Այսօր՝ հունվարի 8-ին, ժամը 11:40-ի սահմաններում, ուժեղ քամու պատճառով շրջվել է Գյումրիի գլխավոր տոնածառը և հրապարակում տեղադրված մի քանի այլ տոնածառեր ևս: Այս պահին տեղում աշխատում են մասնագետներ:
24 մ բարձրությամբ, շուրջ 10մ լայնությամբ տոնածառի կոնստրուկցիայի ձողը, չդիմանալով քամու ուժգնությանը, կոտրվել է: Հիմքը և ամրացման տեղերն անվնաս են մնացել: