Charlie Hebdo-ի վրա հարձակվողներից մեկը սովորել է «Ալ-Քաիդայի» ճամբարում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Charlie Hebdo շաբաթաթերթի խմբագրատան վրա հարձակում իրականացրած կասկածյալ եղբայրներից մեկը 2011 թ Յեմեն է մեկնել «Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորման հետ կապված զինյալների ճամբարում ուսուցանելու համար: Այս մասին հայտնել է ԱՄՆ-ում ու ԵՄ-ում հետաքննությանը մոտ կանգնած աղբյուրը:

Չորեքշաբթի առավոտյան 3 անհայտ անձինքն կրակ են բացել Փարիզում Charlie Hebdo շաբաթաթերթի շենքում, արդյունքում 12 մարդ զոհվել է, 11-ը` վիրավորվել: Ընդ որում` հարձակվողները դիմել են անցորդներին, պահանջելով փոխանցել ԶԼՄ-ներին, որ նրանք հանդիսանում են «Յեմենում Ալ-Քաիդա» խմբավորման անդամ:

Reuters գործակալության զրուցակիցը հայտնել է, որ 34-ամյա Սաիդ Կուաշին Յեմենում «Ալ-Քարդայի» ճամբարում մի քանի ամիս է անցկացրել: Նրա 32-ամյա եղբայր Շերիֆը 10 տարի առաջ Ֆրանսիայում 1,5 տարվա ազատազրկման է դատապարտված եղել Իրաքում իսլամիստ զինյալներին միանալու փորձի համար:




Լրահոս