«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Որոշ տեղեկություններով, կառավարության 12 օրվա արձակուրդը պայմանավորված է եղել ոչ այնքան հանգստանալու անհագ ցանկությամբ, որքան դրամ-դոլար «հարաբերությունների» պարտադրանքով եւ կառավարության միառժամանակ խելքի գալու անհրաժեշտությամբ: Այսօր արդեն նույն կառավարությունն ու ԿԲ-ն խոր տագնապների մեջ են` ի՞նչ է լինելու դրամի հետ: Սերժ Սարգսյանը հրահանգել է` ամեն գնով պահպանել դրամը: Ամանորի ողջ ընթացքում Արթուր Ջավադյանն ու Վաչե Գաբրիելյանն «անդադար մայրիկ» են «պարապել»` անվերջ կոնսուլտացիաներ անելով»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: