«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ ՀՀԿ խմբակցությունում առաջիկայում կարծես թե պատգամավորի թափուր տեղ է առաջանալու: Խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանը երեկ մեր թղթակցի հետ զրույցում, ըստ էության, չի հերքել հավանականությունը, որ նշանակվելու է Անվտանգության խորհրդի քարտուղար:
Մեր թղթակցի հարցին խոսակցություններ կան, որ դուք եք նշանակվելու անվտանգության խորհրդի քարտուղար, ճի՞շտ է, Գեղամյանը պատասխանել է. «Թող խոսեն, ո՞ւմ ենք խանգարում կամ վնասում»: Ճշտող հարցին փաստորեն ոչ հերքում եք, ոչ հաստատում, նա պատասխանել է. «Ոչ հերքելու, ոչ հաստատելու բան եք ասում: Որը բարին է, թող այն էլ կատարվի: Որոշակի կոնկրետ առաջարկ չի եղել»:
Ինչ վերաբերում է Գեղամյանի փոխարեն Աժ գալու հավակնորդներին, ապա պատգամավոր դառնալու հերթը, ըստ ՀՀԿ համամասնական ցուցակի, քաղաքագետ Կարեն Բեքարյանինն է»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։