Հունվարի 11-ին ադրբեջանական կողմը կրակել էր Տավուշի մարզի սահմանամերձ Պառավաքար գյուղի բնակիչ Ալբերտ Զոհրաբյանի «Նիվա» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ:
Պառավաքարի գյուղապետ Ռոլանդ Մարգարյանն Armlur.am-ի հետ զրույցում նշեց, որ այդ ադրբեջանական դիպուկահարները կրակել են նաև Պառավաքար-Վազաշեն հանրապետական նշանակության ճանապարհի ուղղությամբ, սակայն տուժածներ չկան:
Գյուղապետը հայտնեց, որ երեկ և այսօր գիշեր իրադրությունը համեմատաբար հանգիստ է եղել և կրակոցներ չեն հնչել: