Գյումրիում սուգ կհայտարարվի՞

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Գյումրիում տեղի ունեցած ողբերգությունը ցնցել է ողջ հայությանը:

Բոլորն արդեն քննարկում են՝ Գյումրիում սուգ կհայտարարվի, թե՝ ոչ: Հարցի պատասխանն իմանալու նպատակով՝ Armlur.am-ը կապ հաստատեց Գյումրու քաղաքապետարանի լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պատասխանատու Լիլիթ Մակարյանի հետ, ով պարզաբանեց, որ Տեղական ինքնակառավարման մարմնի մասին ՀՀ օրենքի համաձայն՝ համայնքում սգո օր նշանակելու իրավունք ղեկավարը չունի: Նման որոշում, մեր զրուցակցի փոխանցմամբ, կարող է իրականացնել միայն երկրի նախագահը:

Նախագահի մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանի և հասարակայնության հետ կապերի բաժնի որևէ աշխատակցի հետ կապ հաստատել մեզ չհաջողվեց, քանի որ աշխատանքային ժամին նախագահականի հեռախոսազանգերին պատասխանող չկար:

 




Լրահոս