Հրապարակի տոնական համերգը չի կայանա. Տարոն Մարգարյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը համացանցի իր էջում գրել է, որ այսօր Երևանում կայանալիք տոնական համերգը չի կայանա:

«Հարգելի՛ համաքաղաքացիներ, Երևանի քաղաքապետարանի կողմից մայրաքաղաքի Հանրապետության հրապարակում հունվարի 13-ին՝ ժամը 20:00-ին նախատեսված համերգը չի կայանա՝ երեկ Գյումրի քաղաքում կատարված ողբերգական դեպքով պայմանավորված:

Ցավակցում եմ Ավետիսյանների ընտանիքի հարազատներին և բոլոր գյումրեցիներին»:

Նշենք, որ այսօր քաղաքապետարանի տոնական ընդունելության ժամանակ քաղաքապետն առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել զոհվածների հիշատակը:

Հիշեցնենք, որ Գյումրիում մի ամբողջ ընտանիք է սպանվել: Սպանության մեջ մեղադրվում է Վլադիմիր Պերմյակովը:




Լրահոս