«Հրապարակ» թերթը գրում է. «ԲՀԿ-ում ոչ մեկը չգիտի, թե կոնկրետ ինչ է տեղի ունենալու հունվարի 20-ին: Հարցին` ի՞նչ է անում ԲՀԿ-ն այդ ուղղությամբ, հնչում է հերթապահ պատասխան` զբաղված ենք միջոցառման կազմակերպմամբ: Նպատակը ո՞րն է: «Չգիտենք, կլինի՝ կտեսնեք»: Ովքե՞ր են գալու, իշխանություններին հրավիրե՞լ եք: «Հայտարարություն կլինի՝ կիմանաք»: Ո՞վ է գրում Գագիկ Ծառուկյանի ելույթը: «Ինքը` Գագիկ Ծառուկյանը»:
Դե լավ, էլի, էս երկրում միայն Լեւոն Տեր-Պետրոսյանն ու Վազգեն Սարգսյանն էին իրենց ելույթները գրում, Սերժ Սարգսյանինը գրում են ռեֆերենտները, ինքը «կարեկտիրովկաներ» է անում. հիմա, փաստորեն, Գագիկ Նիկոլայիչն էլ է սկսել ելույթներ գրել: «Փաստորեն: Չնայած ինքը հիմնականում խոսում է բանավոր, հնարավոր է բանավոր խոսի»,- ճշգրտեց ԲՀԿ պատասխանատուներից մեկը: Բա ասում են` Վահե Հովհաննիսյանն ու Վիկտոր Սողոմոնյանն են գրում ելույթների քաղաքական մասը, տնտեսականն էլ` Միքայել Մելքումյանն ու Անդրանիկ Թեւանյանը: «Շատ բան իմանաս, շուտ կծերանաս»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: