«Հրապարակ» թերթը գրում է. «Գյումրիում զայրույթի ալիք է բարձրացրել նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հայտարարությունը, թե պատրաստ է ողջ մնացած երեխային որդեգրել:
Գյումրեցիների մի մասը կարծում է, որ Վարդանիկը երեխային ուզում է որպես մարդասպան մեծացնել, քանի որ նրա խնամքին մնացած եղբորորդիները բոլորի աչքի առաջ են, մասնավորապես՝ սպանության համար 17 տարվա ազատազրկման դատապարտված Վահե Ղուկասյանը:
Մյուս մասն էլ ասում է՝ պետք չէ նրա ասածներին լուրջ վերաբերվել, նա սիրում է ամեն առիթ օգտագործել եւ իր անձի շուրջ շոու սարքել, ինչպես վարվեց «Թումոյի» դրամահավաքի ժամանակ, երբ հեռուստատեսությամբ 30 հազար դոլար խոստացավ եւ, ըստ լուրերի, դեռեւս չի տվել»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: