14 հունվար, 2015 թ., Երևան. Beeline-ը հայտարարում է Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում վերանորոգված վաճառքի և սպասարկման գրասենյակի վերաբացման մասին։ Մաշտոցի 4 հասցեում գտնվող վաճառքի և սպասարկման գրասենյակն աշխատում է առանց ընդմիջման երկուշաբթիից-ուրբաթ ժամը 9:00-ից մինչև 19:00-ը, իսկ շաբաթ և կիրակի օրերին՝ ժամը 9:00-ից մինչև 18:00-ը։
«Beeline-ը հպարտանում է բաժանորդների սպասարկման իր ցանցով, որն, ի դեպ, ամենազարգացածներից մեկն է երկրում: Մենք փորձում ենք հնարավորինս մոտ լինել մեր բաժանորդներին և գրասենյակներում ապահովել առավելագույն հարմարավետություն: Հետևելով մեր կարգախոսին, անգամ տոնական օրերին մենք շարունակում էինք աշխատել, որպեսզի Beeline-ի ծառայություններից օգտվելը և գրասենյակներում որակյալ սպասարկում ստանալը լինի էլ ավելի պարզ, հարմար և հաճելի», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Beeline բջջային, ֆիքսված և ինտերնետ ծառայության բաժանորդները կարող են դիմել գրասենյակ Beeline-ի կողմից մատուցվող ծառայություններին վերաբերող ցանկացած հարցով: Նշենք, որ Beeline-ն այսօր Հայաստանում ունի ամենախոշոր վաճառքի և սպասարկման գրասենյակների սեփական ցանցերից մեկը։
Beeline Վաճառքի և սպասարկման գրասենյակների հասցեների, ինչպես նաև աշխատանքային ժամերի մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am կայքում: