Քաղաքացուն ապօրինի կերպով պահել են ավտոտնակում և ծեծի ենթարկել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ քաղաքացուն առևանգելու դեպքի առթիվ` ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով այդ մասին Armlu

Նախաքննության ընթացքում պարզվել են քաղաքացու առեւանգման մանրամասները։ Քննության տվյալներով՝ Երևան քաղաքի բնակիչ Է. Գյուլնազարյանը, Գ.Գևորգյանին առևանգելու հարցի շուրջ նախնական համաձայնության գալով չորս անձանց հետ, Երևան քաղաքի Րաֆֆու փողոցում 2015թ. հունվարի 4-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, Գ. Գևորգյանի կամքին հակառակ, նրան նստեցրել է «Վազ-21110» մակնիշի ավտոմեքենան և տեղափոխել Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանում գտնվող ավտոտնակներից մեկը։ Գեւորգյանը շուրջ 40 րոպե ապօրինի պահվել է ավտոտնակում և ծեծի ենթարկվել:

Նախաքննության ընթացքում՝ 09.01.2015թ.՝ ժամը 16:40-ին, 1975թ. ծնված Է. Գյուլնազարյանն ինքնակամ ներկայացել է քննչական բաժին եւ նույն օրը ձերբակալվել:

2015թ. հունվարի 12-ին Է.Գյուլնազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և նույն օրը նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Քրեական գործի շրջանակներում ձեռնարկվում են քննչական և օպերատիվ-հետախուզական համատեղ միջոցառումներ՝ ավտոմեքենան և դեպքի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

 




Լրահոս