Չի բացառվում, որ ՌԴ–ն առաջարկի Հրաչյա Հարությունյանի և Պերմյակովի «փոխանակում» անել. «Հայկական ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» թերը գրում է. «Ըստ հավաստի տեղեկությոնների, ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանին, ով ՌԴ Պոդոլսկ քաղաքի մոտ տեղի ունեցած ողբերգական վթարից հետո դատապարտվել էր 6 տարի 9 ամիս ազատազրկման, ՀՀ տեղափոխելու հարցը ռուսական կողմը «սառեցրել» է։

Հարությունյանի փաստաբան Ռուբեն Մարգարյանը, ինչպես նաև Հարությունյանի կինը դիմել էին, որպեսզի Հարությունյանը տեղափոխվի ՀՀ և իր հետագա պատիժը կրի այստեղ: Ռուսական կողմը, սակայն, չի շտապում ընթացք տալ հարցին, և ինչպես երեկ մեր թղթակցի հետ զրույցում նշել է իշխանության ներկայացուցիչներից մեկը, սույն հարցում «տոռմուզ» վիճակ է:

18 մարդու մահվան պատճառ դարձած վթարից հետո (Հարությունյանի մեքենայի արգելակները չէին աշխատել), հայ վարորդը մոսկովյան դատարան է տարվել կանացի ծաղկավոր խալաթով: Իշխանական շրջանակներում չեն բացառում, որ ՌԴ–ն առաջարկի Հարությունյանի և Գյումրիի սպանդի հեղինակ Պերմյակովի «փոխանակում» անել»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս