Տեխասում վթարի հետևանքով 10 կալանավոր է զոհվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տեխասում կալանավորներ տեղափոխող ավտոբուսը բախվել է գնացքի հետ, զոհվել է 10 մարդ. հայտնում է BBC-ն:

Շերիֆ Մարկ Դոնալդսոնի խոսքերով՝ ավտոբուսի վարորդը չի  կարողացել ղեկավարել մեքենան մերկասառույցի պատճառով:

Տեխասի իշխանությունները հաստատել են, որ ավտոբուսում 12 կալանավոր ու կալանավայրի 3 աշխատակիցներ են գտնվել, ովքեր Աբիլենե բանտից կալանավորներին Էլ-Պասոյի բանտ են տեղափոխելիս եղել:

Տեղի հիվանդանոցի բժիշկները հայտնել են 5 տուժած ընդունելու մասին, սակայն նրանց ինքնազգացողության մասին ոչ մի տեղեկություն չի հայտնվում:

Union Pacific երկաթգծի ներկայացուցիչը հայտնել է, որ բեռնատար գնացքը չի վնասվել, սակայն այն կանգնած է ու գտնվում է վթարի վայրում:




Լրահոս