Ավետիսյանների ընտանիքի սպանության գործը պետք է հետաքննվի Հայաստանում. օմբուդսմեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ավետիսյանների ընտանիքի գործը պետք է հետաքննվի Հայաստանում: Այսօր լրագրողների հետ զրույցում նման հայտարարությամբ հանդես եկավ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը:

Նա նշեց, որ ըստ Հայաստանում ռուսական ռազմաբազայի մասին միջպետական համաձայնագրի և երկրի օրենսդրության՝ գործի իրավազորությունը պատկանում է հայկական կողմին:

«Այդ պատճառով ակնկալում ենք, որ, ինչպես երեկ խոստացավ ՀՀ դատախազը, քննությունը և գործի հետագա ընթացքը կանցկացվեն երկրում, և կասկածյալը պատասխանատվության կենթարկվի մեր իրավապահ մարմինների կողմից՝ ըստ հանրապետության օրենքների», – հավելեց օմբուդսմենը:

«Եթե հանրության մտահոգությունը ժամանակին չցրվի, դա կարելի կլինի համարել մարդու իրավունքների խախտում: Այդ ժամանակ մենք հանդես կգանք պաշտոնական գնահատականով»,- եզրափակեց նա:




Լրահոս