Հասկանում եմ մարդկանց զգացմունքները, բայց խնդրում եմ սթափ գնահատել.Նիկոլայ Ռիժկով. panorama.am

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այն, ինչ տեղի ունեցավ Գյումրիում, հնարավոր է ամենուր, բայց դա չի նշանակում, որ պետք է կասկածի տակ դնել հայ և ռուս ժողովուրդների բարեկամությունը:

Panorama.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՌԴ Դաշնային խորհրդի անդամ, հայտնի պետական գործիչ Նիկոլայ Ռիժկովը: Ն. Ռիժկովն իր անկեղծ ցավակցությունները փոխանցեց տեղի ունեցածի առթիվ և վստահեցրեց, որ Հայաստանում տեղի ունեցածի առթիվ ցավ են ապրում բոլոր այն անձինք, ովքեր գիտեն Գյումրին ու բարեկամաբար են տրամադրված Հայաստանի և հայ ժողովրդի հանդեպ:

Նրա խոսքով՝ այս օրերին, թե ինքը, թե իր գործընկերները դժվարությամբ են ընկալում տեղի ունեցածը. «Այն , ինչ տեղի ունեցավ, առահասարակ դժվար է պատկերացնել. ինչպե՞ս կարող է մարդ անել այն, ինչ կատարվել էր այդտեղ: Ցավոք եղել է այն, ինչ եղել է: Մենք մեր ցավակցություններն ենք հայտնում ողջ հայ ժողովրդին, ցավակցում ենք Գյումրիի բնակիչներին, սպանվածների հարազատներին ու բարեկամներին»:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում




Լրահոս