Ազգային ժողովում եկող երեքշաբթի Գյումրիի դեպքերի առնչությամբ տեղի կունենա խորհրդակցություն: Այս մասին Armlur.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը: Վերջինիս խոսքերով`քննարկումը կազմակերպվելու է փակ ֆորմատով:
Քննարկումը կազմակերպելու են ԱԺ 3 ` Արտաքին հարցերի, Պետաիրավական հարցերի և Պաշտպանության հարցերի հանձնաժողովները:
«Հրավիրելու ենք տարբեր մասնագետների, ովքեր կոմպետենտ են և կարող են այս դեպքի առնչությամբ վերլուծություններ անել: Պետք է քննարկումներ կազմակերպենք, որպեսզի կարողանանքն նաև որոշակի որոշումներ, մեխանիզմներ մշակել այս դեպքի վերաբերյալ»,- նշեց Հովհաննես Սահակյանը: Վերջինս նաև անդրադարձավ այն հանգամանքին, որ ՌԴ Սահմանադրւթյան 61 հոդվածը բացարձակ արգելք է դնում՝ հանձնելու ՌԴ քաղաքացուն որևէ այլ պետության, նշելով.
«Շատ դժվար է վերլուծել կամ գնահատականներ տալ այս ամբողջ ընթացքին: Սա բացի իրավական խնդիր լինելուց, նաև բարոյական է: Մենք պետք է ոչ միայն այդ հոդվածը վկայակոչենք, այլ նաև մի շարք միջազգային պայմանագրեր: Արհեստական ուղղորդվածությամբ պետք չէ առաջնորդվել: Ճիշտ է` այս հարցին պետք է նաև բարոյական տեսանկյունից մոտենալ, սակայն կարծում եմ, որ ավելի շատ պետք է այլ բաների վրա կենտրոնանալ: Մենք բոլորս էլ ցանկանում ենք, որ այդ ստահակը պատժվի խստագույնս և´ ՀՀ, և´ ՌԴ օրենքներով»: