Ավետիսյանների բնակարանից 4 փամփուշտ է անհետացել. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Գյումրիում սպանված Ավետիսյանների բնակարանում իրավապահները հայտնաբերել են ինքնաձիգ, 24 պարկուճ, 2 պահունակ, որոնցից մեկը ամբողջությամբ լիցքավորված 30 փամփուշտով, իսկ մյուսում եղել է 2 փամփուշտ:

Սա այն դեպքում, երբ, ինչպես «Ժողովուրդ»-ը տեղեկացրել էր, ի սկզբանե պահունակները եղել են ամբողջությամբ լիցքավորված` 30-ական փամփուշտներով: Ի՞նչ են եղել բացակայող 4 փամփուշտները: Այստեղ մեծ գաղտնիք կա: Արդյո՞ք Վալերի Պերմյակովը մինչեւ զորամասը լքելը կրակոցներ է արձակել այնտեղ:

ՌԴ թիվ 102 ռազմաբազայի հրամկազմը լռում է: Բայց ուշագրավ է նաեւ մեկ այլ հանգամանք. ՌԴ իրավապահների կողմից Պերմյակովին երկու` զորամասն ինքնակամ լքելու եւ դիտավորյալ սպանության մեղադրանքներ են առաջադրվել:

Առաջինը պարզ է, իսկ ի՞նչ հիմքով է սպանության մեղադրանք առաջադրվել. չէ՞ որ ՌԴ իրավապահներն իրավասու չէին նրան մեղադրել Ավետիսյանների ընտանիքի սպանության համար, դա ՀՀ իրավապահների իրավասության հարց է: Արդյո՞ք Պերմյակովին այլ սպանության մեջ են կասկածում. այս հարցը չի պարզաբանվել»:

Մանրամասները` օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս