Արդարացված ենք համարում հասարակության շրջանում տիրող վրդովմունքի ալիքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչությունը խոր կսկիծով տեղեկացավ փոքրիկ Սերյոժա Ավետիսյանի մահվան մասին: Գյումրիում տեղի ունեցած սպանդն իր դաժանությամբ և անմարդկայնությամբ աննախադեպ էր: Մենք բոլորս հույս ունեինք, որ Սերյոժան կդիմագրավի ստացած վերքերին, սակայն, ավաղ, փոքրիկի ճակատագիրն այլ կերպ ստացվեց:

Մենք խորապես սգում ենք Ավետիսյան ընտանիքի մահն ու միանշանակ արդարացված ենք համարում այս օրերին հասարակության շրջանում տիրող զայրույթի և վրդովմունքի ալիքը:

Ս.Դ. Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչությունը համոզված է, որ Ավետիսյանների սպանության մեջ մեղադրվող ոճրագործը պետք է դատվի Հայաստանի Հանրապետության դատական համակարգի կողմից և իր պատիժը կրի ՀՀ քրեակատարողական հիմնարկում: Մենք ակնկալում ենք բաց և թափանցիկ դատական քննություն և դատական գործընթաց՝ ստանալու բոլոր այն հարցերի պատասխանը, որ այսօր հուզում է ցանկացած բանական մարդու:

Ս.Դ. Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչություն 




Լրահոս