Թուրինի «Յուվենտուս»-ի և Ֆրանսիայի հավաքականի նախկին հարձակվող Դավիդ Տրեզեգեն հայտարարել է կարիերան ավարտելու մասին:
Ֆուտբոլային կարիերայի ընթացքում Տրեզեգեն խաղացել է Թուրինի «Յուվենտուս»-ում, «Մոնակո»-ում, իսկ հարձակվողի վերջին ակումբը եղել է հնդկական «Պունի Սիթի»-ն:
Ֆրանսիայի հավաքականի կազմում ֆուտբոլիստը մասնակցել է 71 խաղի և դարձել 34 գոլի հեղինակ: