Իրանի նախկին փոխնախագահը 5 տարի ազատազրկման է դատապարտվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրանի նախկին փոխնախագահ Մոհամմեդ Ռեզա Ռահիմին դատապարտվել է 5 տարի 91 օր ազատազրկման պետական միջոցները մսխելու համար: Սույն դատավճիռը կայացրել է Իրանի գերագույն դատարանը. գրում է ՏԱՍՍ-ը:

Բացի այդ՝ Ռահիմին պետք է բյուջե վերադարձնի 28.5 միլիարդ ռիալ (շուրջ 1.1 միլիոն դոլար) ու վճարել 10 միլիարդ ռիալի (400 հազար դոլար) չափով տուգանք:

Սկզբում Մոհամմեդ Ռեզա Ռահիմը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման, սակայն վերաքննիչ բողոքից հետո գերագույն դատարանը մեղմացրել է նրա պատիժը:

Մոհամմեդ Ռեզա Ռահիմն զբաղեցրել է Իրանի առաջին փոխնախագահի պաշտոնը 2009-ից 2013 թթ.:




Լրահոս