Նավթի համաշխարհային գներն աճում են Սաուդյան Արաբիայի թագավորի մահվան լուրից հետո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նավթի համաշխարհային գները շարունակում են աճել Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդալլայի մահվան մասին լուրերից հետո: Ինչպես գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն, այս մասին են վկայում սակարկությունների տվյալները:

Մոսկվայի ժամանակով ժամը 7.47-ի տվյալներով՝ Brent տեսակի նավթի գինն աճել է  1,18%-ով՝ հասնելով մեկ բարելի համար 49.46 դոլարի:

WTI տեսակի թեթև նավթի գինն աճել է 1.85 %-ով՝ հասնելով մեկ բարելի համար 47.17  դոլարի:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, թագավոր Աբդալլան մահացել էր կյանքի 91-րդ տարում: Գահն անցել է Աբդալլայի եղբորը՝ Սալմանին:




Լրահոս