Ես կպոկեմ քո սիրտն ու հենց քեզ էլ կկերակրեմ. Թայսոն Ֆյուրի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բրիտանացի գերծանր քաշային կարգում մարտնչող բռնցքամարտիկ Թայսոն Ֆյուրին իրեն հատուկ ոճով նոր մարտահրավեր է նետել WBC վարկածով ամերիկացի չեմպիոն Դեոնտե Ուայլդերին՝ խոստանալով սարսափելի բաներ անել նրա որոշ օրգանների հետ:

«Ցանկանում են շնորհավորել Դեոնտե Ուայլդերին WBC վարկածով չեմպիոնի կոչման համար: Սակայն եթե մենք մենամարտենք, դու անգամ 6 ռաունդ չես դիմանա:Ես տպավորված չեմ քո մենամարտով:

Չնայած կարծում եմ, որ Ուայլդերը կհրաժարվի իսկական մենամարտից ու դրա փոխարեն կմենամարտի ամեն աղբի հետ: Իսկ, միգուցե, իսկական շոու անենք: Այո, ես կպոկեմ քո սիրտն ու հենց քեզ էլ կկերակրեմ»,- հայտարարել է Թայսոն Ֆյուրին:

10944909_769752039785264_1794180206_n




Լրահոս