Շենգավիթի մի բնակիչ, որը զանգահարել էր «Ժողովուրդ»-ի խմբագրություն, պատմեց, որ իրենց վարչական շրջանի ղեկավար Արմեն Սարգսյանը ստիպում է համայնքի բոլոր մանկապարտեզների վարիչմերին, որպեսզի հացը գնեն իրեն պատկանող փռից: Մեր զրուցակիցն ասաց, թե ինքն այդ վարչական շրջանի մանկապարտեզներից մեկի վարիչն է եւ չի կարող ներկայանալ, քանի որ հետագայում լուրջ խնդիրներ կունենա: Տիկինը տեղեկացրեց, որ հացի փուռը գտնվում է նշված Շենգավիթի սպորտդպրոցի հարեւանությամբ, որը տնօրինում են թաղապետն ու նրա եղբայրը՝ ԱԺ պատգամավոր Մարտին Սարգսյանը: Ինչո՞ւ եք ստիպում մանկապարտեզներին, որպեսզի ձեր փռից հաց գնեն. «Ժողովուրդ»-ի այս հարցին Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Արմեն Սարգսյանը պատասխանեց. «Ես հացի փուռ չունեմ, հաց վաղուց արդեն չեմ թխում»:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ