Կոռումպացված երկրում փաստաթղթավորումը կսպանի փոքր բիզնեսը. առևտրական (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության բակում հավաքված առևտրականների շարքերից այսօր ինքնաբուխ ելույթներ էլ էին հնչում: Մասնավորապես, միջին տարիքի այս տղամարդու ելույթը շարունակաբար գործընկերների հավանությանն էր արժանանում, իսկ վերջինս նշում էր, որ փոքր բիզնեսի վախճանը կսկզբնավորի երկրի տնտեսության վերջնական կործանումը:

Կրպակատիրոջ կարծիքով, առանց կայուն տնտեսության՝ մեր երկիրը չի կարողանա դիմակայել թշնամու հարձակումներին և այլ արտաքին մարտահրավերներին:

Հիշեցնենք, որ մայրաքաղաքի տարբեր տոնավաճառների աշխատակիցներ վաղ առավոտից կրկին հավաքվել էին Կառավարության շենքի առջև՝ իրենց բողոքն արտահայտելու հետաձգված, բայց փետրվարի 1-ից դարձյալ գործածության մեջ մտնող շրջանառության հարկի մասին օրենքում կատարված փոփոխությունների դեմ:




Լրահոս