Apple-ը հայտնել է 18 միլիարդ դոլար կիսամյակային եկամտի մասին, ինչը բացարձակ պատմական ռեկորդ է ընկերության համար:
Ընկերության վերլուծաբանների կարծիքով՝ նման արդյունքի հաջողվել է հասնել շնորհիվ iPhone 6-ի վաճառքի. 2014-ի վերջին կիսամյակում աշխարհում վաճառվել է 74.5 միլիոն նման սմարտֆոն:
iPhone 6-ի ամենամեծ պահանջարկը գրանցվել է Չինաստանում, այնտեղ, 2013թ. միևնույն ժամանակաշրջանի համեմատ, վաճառքն աճել է 70%-ով: