Ինչպես քիչ առաջ հայտնել էր Armlur.am-ը, այսօր ինքնասպանություն գործած Հայկազ Բարսեղյանը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան զինվորական ուսումնական զորամասի կուրսանտ էր:
Armlur.am-ի հարցին՝ ինչը կարող էր լինել կուրսանտի՝ նման քայլի գնալու պատճառը, կա արդյոք ռազմական ինստիտուտի ղեկավար կազմի մեղքի բաժինը կատարվածում, ռազմական ինստիտուտի ղեկավար Մարտին Կարապետյանը պատասխանեց. «Հիմա նախարարությունը հայտարարություն է տարածել:
Այս պահին բավարարվե՛ք եղածով: Որևէ բան ասել չեմ կարող»:
Հիշեցնենք, որ ՊՆ մամուլի ծառայությունն ավելի վաղ հաղորդագրություն էր տարածել, ըստ որի՝ այսօր՝ ժամը 06:35-ի սահմաններում, Երևան քաղաքում տեղակայված N ուսումնական զորամասի մարզահրապարակում հայտնաբերվել է նույն զորամասի զինծառայող, Հայկազ Արկադիի Բարսեղյանը՝ պտտաձողի վրա պարանով կախված վիճակում:
Դեպքի առթիվ կատարվում է նախնական քննություն: