Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետ գեներալ-լեյտենանտ Մարտին Կարապետյանը Armlur.am-ի հետ զրույցում հրաժարվեց մեկնաբանել տարածված լուրերը, որոնց համաձայն նա դիմում է գրել աշխատանքից ազատվելու վերաբերյալ:
Նշենք, որ Tert.am-ը գրել է, իր տեղեկություններով՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետ գեներալ-լեյտենանտ Մարտին Կարապետյանը կամավոր պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել Պաշտպանության նախարարություն:
Հիշեցնենք, ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ռազմական ինստիտուտում Հայկազ Արկադիի Բարսեղյանին մի խումբ անձանց կողմից սպանելու դեպքի առթիվ։
Հիշեցնենք նաև, որ մոտ 2 տարի առաջ ևս՝ 2013թ. հուլիսի 3-ին Մարտին Կարապետյանը կամավոր պաշտոնից ազատման դիմում էր ներկայացրել մեկ այլ միջադեպի պատճառով։