45-ամյա չինացին, ով երկար տարիներ օրական 2 տուփ ծխախոտ է ծխել, մահացել էր սրտի նոպայից. այդ փաստը հաստատել են բժիշկները:
Դժվար է նկարագրել տղամարդու հարազատների ու ընկերների շոկային արձագանքը, երբ մահացածը հանկարծ արթնացել է սեփական հուղարկավորության ժամանակ ու լացել. գրում է Metro-ն:
Չինացի Գո Լյուն եղել է ընկերների հետ, երբ կռացել է՝ գետնին ընկած ծխախոտը վերցնելու, և կորցրել գիտակցությունը:
Հիվանդանոցում Գո Լյուի մոտ «ուղեղի արյան զեղում» են ախտորոշել: Բժիշկներն ասել են, որ ողջ մնալու շանսեր տղամարդը գրեթե չունի: Վերջինս կոմայի մեջ մնացել է 3 ամիս, ինչից հետո բժիշկները նրա կնոջը հայտնել են, որ ամուսինը մահացել է: Ինչպես պարզվել է ավելի ուշ, բժիշկները սխալվել են: