ՀՅԴ-ն որպես կառույց իր դիրքերում է: Այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հեռացող դաշնակցականներին, այս մասին նշեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
«Այդտեղ անձնական հարաբերություններ կան և բնականաբար այն անձինք, ովքեր այս դաշտում փորձում են աշխատել այս զգացական պահն են օգտագործում, բայց ՀՅԴ-ն որպես կառույց իր դիրքերում է»,-նշեց նա:
Ռուստամյանի խոսքով, հեռացող դաշնակցականները միշտ էլ մեղադրում են ղեկավարությանը, բայց նրա խոսքով, ՀՅԴ ընդհանուր ժողովն անցել է միասնական մթնոլորտում և «հավանաբար հենց դրանից են նաև նրանք գրգռված»: