ԵՏՄ-ն չպետք է շտապի միասնական սեփական արտարժույթի ներդրման հարցում. Բելառուսում ՌԴ դեսպան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրասիական տնտեսական միությունը (ԵՏՄ) չպետք է շտապի միասնական սեփական արտարժույթի ներդրման հարցում: Այս մասին ռուսական ՌԻԱ «Նովոստի» կայքին հայտնել է Բելառուսում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Սուրիկովը:

Դեսպանի խոսքերով՝ ԵՏՄ-ն համապատասխան համաձայնագրերով հստակեցված իր գործառույթներում չունի ո՛չ միասնական դրամական համակարգ, ո՛չ միասնական ֆոնդային շուկա, ո՛չ միասնական արժույթ. դրանք միայն նրա զարգացման հեռանկարն են:

Դեսպանի խոսքերով՝ ԵՏՄ պետք է կենտրոնանա արդեն իսկ ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման վրա:




Լրահոս