Ղազախստանում երկու հարևան գյուղեր հարձակվել են իրար վրա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ղազախստանի Ընտմակ գյուղի բնակիչներն անկարգություններ են կազմակերպել հարևան Բոստանդկ գյուղում իրենց համագյուղացու սպանությունից հետո: Այրվել է մի քանի ավտոմեքենա, վնաս է հասցվել մի շարք տների:

Փետրվարի 4-ի գիշերը Բոստանդկ գյուղից ոչ հեռու գտնվող Սարաագշի մարզում բազմաթիվ հարվածներով հայտնաբերվել է հարևան Ընտմակ գյուղի 30-ամյա բնակիչը: Սպանության փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել:

Պարզվել է, որ սպանությունը կատարել է 1916-ին ծնված Բոստանդկ գյուղի բնակիչը: Առկա տվյալների համաձայն՝ հանցագործությունը կենցաղային բնույթ է կրել:

Փետրվարի 5-ի երեկոյան սպանվածի համագյուղացիներից մի խումբ երիտասարդներ անկարգություններ են կազմակերպել կասկածյալի գյուղում, ինչի հետևանքով մի քանի մեքենա է հրկիզվել ու շրջվել: Վնաս են կրել նաև հարևան տները:




Լրահոս