Որքան հարկ են վճարել խմիչք արտադրող ընկերությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պետական եկամուտների կոմիտեն օրեր առաջ հրապարակել էր 2014թ. հունվար-դեկտեմբեր ամիսների 1000 խոշոր հարկատուների ցուցակը: Այսօր կներկայացնենք իրավիճակը խմիչք արտադրող և արտահանող ընկերությունների պարագայում:

Հարկերի վճարման ցուցանիշով` առաջատարը Երևանի կոնյակի գործարանն է: Այս ամիսների ընթացքում ընկերությունը պետությանը վճարել է 7 մլրդ 030 մլն 072 հազար դրամ և գտնվում է ցուցակի 12-րդ հորիզոնականում: Մյուս ընկերությունների ցուցանիշները` ստորև

54-րդ հորիզոնական` Երևանի գարեջուր,  2 մլրդ 342 մլն 334 հազար դրամ

70-րդ հորիզոնական, Գյումրի գարեջուր, (պատկանում է Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին), 1 մլրդ 881 մլն 145 հազար դրամ

82-րդ հորիզոնական, Արմենիա վայն գինեգործական ընկերություն, 1 մլրդ 614 մլն 072 հազար դրամ

91-րդ հորիզոնական, Պռոշյանի կոնյակի գործարան, 1 մլրդ 437 մլն 298 հազար դրամ

115-րդ հորիզոնական,  Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ, (ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյան), 1 մլրդ 163 մլն 619 հազար դրամ

206-րդ հորիզնոական,  ՄԱՊ ՓԲԸ (ՀՀԿ պատգամավոր Ալեքսան Պետրոսյան), 564 մլն 864 հազար դրամ

227- րդ գործարան,  Ավշարի գինու գործարան (Արայիկ Գրիգորյան, պատգամավոր), 514 մլն 668 հազար դրամ

419-րդ հորիզոնական, Երևանի շամպայն գինիների գործարան (ԱԺ նախկին պատգամավոր ԲՀԿ-ական Վերսանդիկ Հակոբյան), 275 մլն 377 հազար դրամ

519-րդ հորիզոնական, Վեդի-Ալկո, (նախկին պատգամավոր Մանվել Ղազարյան), 217 մլն  001 հազար դրամ

697-րդ հորիզոնական, Արաբկիր ալկո լիկյորի-օղու գործարան, 154 մլն 254 հազար դրամ

842-րդ հորիզոնական, «Հայասի Գրուպ» (ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյան), 125 մլն 739 հազար դրամ

 




Լրահոս