Հրդեհ Գյումրիում. տանը տղամարդու դի է հայտնաբերվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 8-ին, ժամը 12.07-ին  Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Աղյուսի փողոցի տներից մեկում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և ՄՓՎ օպերատիվ խումբը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 12.47-ին: Տան բազմոցին հայտնաբերվել է 1963 թ. ծնված Ս. Խ.-ի այրված դին: Տանիքից այրվել է 80 քմ հատված:




Լրահոս