Ամենաբարձր աշխատավարձը Սյունիքում է, ամենացածրը` Շիրակում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2013 թ. դեկտեմբերին պետական համակարգում միջին աշխատավարձը եղել է 169.157 դրամ, իսկ 2014 թ. նույն ամսում կազմել է 189.883 դրամ: Այս մասին տեղեկանում ենք Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներից:

Նույն ծառայության տվյալների համաձայն, ոչ պետական համակարգում աշխատաողների միջին ամսական  աշխատավարձը 2013 թ. 232.406 դրամի փոխարեն 2014 թ. կազմել է 246.914 դրամ:  Միջին ամենաբարձր աշխատավարձը վճարվում է Սյունիքի մարզում՝ 201 հազար,  Երևանում ՝ 182 հազար դրամ, երրորդ տեղում Կոտայքի մարզն է՝ 147 հազար: Ըստ տվյալների,  ամենացածր աշխատավարձերը  Արագածոտնի և Շիրակի մարզերում են՝ համապատասխանաբար 116 հազար և 119 հազար:

 




Լրահոս