Մենք անթույլատրելի ենք համարում դեմագոգիկ հայտարարությունները. Էդուարդ Շարմազանովը` Արտակ Խաչատրյանի ծեծի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀԿ-ն պաշտոնապես դապապարտել, դատապարտում է բռնության ցանկացած ձև, մեզ համար դա անթույլատրելի է: Այս մասին այսօր Հայաստանի հնրապետական կուսակցության Գործադիր մարմնի նիստից հետո նշեց ՀՀԿ  մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նա անդրադարձավ ԲՀԿ–ական ակտիվիստ Արտակ Խաչատրյանին ծեծի ենթարկելուն:

Արձագանքելով այն դիտարկմանը, թե որոշ ուժեր մեղադրում են բարձրագույն իշխանություններին, նա կոչ արեց զգացմունքային և ոչ կոռեկտ հայտարարություններ չանել: «Մենք անթույլատրելի ենք համարում մեր գործընկերների՝ իրականությունից կտրված, դեմագոգիկ հայտարարությունները, և եթե նրանք սթափվեն, գուցե զղջան և ամաչեն իրենց ասածներից»,-ասաց Շարմազանովը և հավելեց. «Բոլորս պետք է հարգենք անմեղության կանխավարկածը, իրենք դատարան չեն, իսկ եթե ունեն փաստեր, կարող են իրավապահ մարմիններին ներկայացնել»:

«Արտակ Խաչատրյանի հետ միջադեպն իշխանությունների շահերից չի բխում և իշխանություններին ձեռտու չէ»,-ասաց ՀՀԿ մամուլի խոսնակը և հորդորեց կրակի վրա յուղ չլցնել:




Լրահոս