Բերման են ենթարկվել նախկինում դատված երկու անձինք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հուլիսի 31-ին, ժամը 18.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները Կոմիտասի պողոտայի շուկայի մոտ բերման են ենթարկել 1983 թ. ծնված, նախկինում դատված Գվիդոն Մ.-ին, որը ցանկանում էր ցածր գնով շտապ վաճառել “Ալկաթել-918 Դ” բջջային հեռախոս:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը:
Պարզվել է, որ նա նույն օրը, ժամը 15.30-ին, հեռախոսը գողացել է Հ. Հակոբյան փողոցի թիվ 2 հասցեում գտնվող մթերային խանութի ցուցափեղկից:
ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ հուլիսի 31-ին, ժամը 12.15-ին, ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Հաղթանակ թաղամասի 1-ին փողոցի թիվ 12 տան մոտից բերման են ենթարկել 1977 թ. ծնված, նախկինում դատված Համլետ Թ.-ին: Վերջինս խոստովանել է, որ սույն թվականի հուլիսի 29-ին, ժամը 21.00-ին, բաց դռնից մտնելով 1950 թ. ծնված Մերուժան Շ.-ի տուն, գողացել է ճամպրուկ, որի մեջ եղել են հագուստներ` պատճառելով մոտ 2.000.000 դրամի նյութական վնաս: Գողոնն առգրավված է: Երկու գործերով կատարվում է նախաքննություն:




Լրահոս