ՌԴ-ում ձերբակալել են 9-ամյա աղջնակի բռնաբարության եվ սպանության կասկածյալին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՌԴ Պյատիգորսկում ձերբակալվել է 9 տարեկան Աննա Պրոկոպենկոյի սպանության մեջ կասկածվող 40-ամյա Վլադիմիր Համբարձումովը:
Նախկինում մի քանի անգամ դատապարտված տղամարդու կապը աղջկա սպանության հետ հաստատել է ԴՆԹ փորձաքննությունը:
Նշվում է, որ Համբարձումովը, վստահ լինելով, որ ինքը ոչ մի հետք չի թողել սպանության վայրում, ինքնակամ համաձայնել է ԴՆԹ թեստ հանձնել:
Բացի այդ տեսաձայնագրություններում երևում է, որ սպանությունից առաջ աղջկա կողքին կանգնած տղամարդը նման է Համբարձումովին:
Հիշեցնենք, որ 9 տարեկան Աննա Պրոկոպենկոն հուլիսի 23-ին տանից դուրս էր եկել և չէր վերադարձել: Հաջորդ օրը ոստիկանները հայտնաբերել էին աղջկա մարմինը: Հանցագործը բռնաբարել էր աղջկան, ապա խեղդամահ արել և տարել անտառ: 




Լրահոս