«Գառնի-Երևան» ջրատարի պլանային ջրանջատում կլինի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Գառնի-Երևան» ջրատարի վրա պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. փետրվարի 13-ին ժամը 10.00-16.00 կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.

Կենտրոն վարչական շրջանի` Ծատուրյան փողոցի, Ալեք Մանուկյան փող. 17, Տիգրան Մեծի պող. 12-80, Նար-Դոսի փող. 1-40, Քրիստափորի փող. 1-15, Խորենացու փող. 28-ից բարձր համարների ու հարակից տարածքների,

Էրեբունի վարչական շրջանի` Գլինկայի, Աճեմյան, Միչուրինի փողոցների և նրբանցքների, Վերին ջրաշեն և Մուշավան թաղամասերի,

Նուբարաշեն վարչական շրջանի,

Արարատի մարզի Բարձրաշեն, Դիտակ, Ջրաշեն, Նոր Խարբերդ համայնքների և անմիջապես ջրատարից սնվող մյուս տարածքների:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

«Երևան Ջուր» ՓԲԸ




Լրահոս