Փետրվարի 15-ից զինադադարն ուժի մեջ կմտնի. Վլադիմիր Պուտին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Մինսկում «նորմանդյան քառյակի»՝ գրեթե 16 ժամ շարունակված բանակցություններից հետո դուրս է եկել լրագրողների մոտ:

Ինչպես հայտնել է Ռուսաստանի նախագահը, Ուկրաինայի շուրջ բանակցությունների արդյունքում զինադադարի մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել: Վերջինս նշել է, որ փետրվարի 15-ից՝ ժամը 00:00-ից, զինադադարն ուժի մեկ կմտնի:

Պուտինը նաև հավելել է, որ Պորոշենկոյի հետ պայմանավորվել է ռազմական փորձագետներին հանձնարարել գնահատել Դեբալցևոյի իրավիճակը:




Լրահոս