Ամեն հինգշաբթի Կառավարության նիստին զուգահեռ բողոքի ցույց անցկացնող քաղաքացիներին այսօր հանդիպեց Կառավարության նիստում «Թուրքիայի Հանրապետության կողմից հայրենի բնօրրանի` Հայաստանի տարածքների բռնազավթումը (օկուպացիան) և հայերի Մեծ հայրենազրկումը դատապարտելու մասին» օրենքի նախագծով հանդես եկած Զարուհի Փոստանջյանը:
Մինչև վերջ հուսահատված մարդկանց նա ապստամբելու կոչ արեց, իսկ բողոքավոր կանայք էլ նշեցին, թե ժամանակին Զ. Փոստանջյանի և նրա կուսակցության հետևից էլ են գնացել ու խաբված են ճիշտ նույն կերպ, ինչ մյուսներից:
Հիշեցնենք, որ այսօր Կառավարությունը մերժեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավորի նախագիծը: