Հալեպի հայաբնակ թաղամասերը հրթիռակոծվել են (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես տեղեկացնում է «Բերիո լուրերը», մի քանի օր է՝ սիրիական բանակը հրթիռակոծում է Հալեպի զինված խմբավորումների կողմից վերահսկվող արվարձանները: Նշվում է, որ մինչ սիրիական բանակը նկատելի առաջընթաց է գրանցում հյուսիսային և արևմտյան արվարձաններում,  զինված ահաբեկչական խմբավորումներն իրենց  թիրախն են դարձրել քաղաքի խաղաղ բնակչությանը:

Երեկ կեսօրին հիրթիռակոծության է ենթարկվել հայաբնակ Ազիզիե թաղամասը, մասնավորապես «Ֆորեսթա» սրճարանը և նրան հարող տարածքը, 5 անգամ հրթիռակոծվել է քաղաքի կենտրոնական հատվածում գտնվող և մեծամասամբ հայերին պատկանող Պստան Գլափ վաճառախանութների շրջանը: Հրթիռակոծվել են Մոկամպո, Թշրին և այլ թաղամասերը, որոնց հետևանքով զոհվել է 8, վիրավորվել՝ 36 խաղաղ բնակիչ: Մեծ վնաս է հասցվել բնակելի շենքերին, խանութներին և այլ շինություններին:

Մինչ այդ, ինչպես գրում է «Ինտերֆաքսը»,  Սիրիայի իշխանությունները պատրաստվում են հրամայել Հալեպում ընդդիմադիր ուժերի դիրքերի հրետանակոծություններն ու ռմբակոծությունները դադարեցնելու մասին: Այս մասին է հայտնել Սիրիայի հարցերով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Ստաֆան դե Միստուրա:

11006481_440454582773219_7220268929498594362_n

10959340_440454649439879_1327830107052422129_n




Լրահոս