![](https://armlur.am/wp-content/uploads/2014/08/yurgen-klop.jpg)
«Միլան»-ի ղեկավարները նոր գլխավոր մարզիչ են փնտրում և մտադիր են բանակցություններ սկսել Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի հետ:
Իտալական ակումբը դժգոհ է ներկայիս մարզիչ Ֆիլիպո Ինձագիի աշխատանքից և այլևս չի վստահում մասնագետին: Կլոպը կհեռանա «Բորուսիա»-ից, եթե ակումբը չկարողանա ձեռք բերել եվրագավաթներում խաղալու իրավունք:
Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև ՊՍԺ-ն և անգլիական մի քանի ակումբներ: