Գագիկ Ջհանգիրյանը կարձագանքի ԲՀԿ հայտարարությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սզգային ժողովի ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը դեռևս չի հասցրել տեղեկանալ ԲՀԿ-ի տարածած հաղորդագրությանը: Նա այսօր լրագրողների հետ զրույցեւմ նշեց,  թե  դեռևս չի կարող գնահատականներ հնչեցնել:

«Ես խոստանում եմ, որ կծանոթանամ հայտարարությանը և կարձագանքեմ»,-  նշեց նա: Լրագրողների դիտարկմանը, թե ԲՀԿ­-ն չեղյալ է համարել փետրվարի 20-­ին Ազատության հրապարակում նախատեսված հանրահավաքը, Ջհանգիրյանը ևս մեկ անգամ կրկնեց, որ առանց ծանոթանալու չի կարող որևէ բան ասել:

«Ես ազնվորեն ասում եմ, դուք էլ տեսաք, որ ես արդեն երկու ժամ է՝ լսումների եմ մասնակցում: Չեմ հասցրել տեղեկանալ: Խոստանում եմ, կծանոթանամ և կարձագանքեմ»,­- նշեց նա:

Հիշեցնենք, որ ԲՀԿ քաղխորհուրդն այսօր հայտարարություն էր տարածել, որում նշվում էր, թե չեղյալ է համարում փետրվարի 20-ին նախատեսված հանրահավաքը:




Լրահոս