![](https://armlur.am/wp-content/uploads/2015/02/7a99acecd283.jpg)
Հնդկաստանի Ուտար-Փրադեշ նահանգի Ռամպուրա քաղաքում հարսնացուն փոխել է փեսացուին հենց հարսանեկան արարողության ժամանակ՝ այն բանից հետո, ինչ փեսացուի մոտ էպիլեպսիայի նոպա է սկսվել:
Ականատեսների խոսքերով՝ Ինդիրա անվամբ աղջիկն անչափ կատաղել է, որ իր ընտրյալը նախօրոք չի պատմել նրան իր հիվանդության մասին:
Մինչ հիվանդ փեսացուին բժիկներն օգնություն էին ցուցաբերում, Ինդիրան դիմել է հարսանեկան արարողությանը ներկաներից մեկին՝ խնդրելով ամուսնանալ իր հետ: Ինչպես պատմում են ականատեսները, վերջինս իրեն երկար սպասեցնել չի տվել: