Կառավարության այսօրվա նիստի ժամանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հետաքրքրվեց Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանից՝ որքան է նոտարական ծառայության վճարը: Նախարարը պատասխանեց, թե այն կազմում է 12 հազար դրամ:
«Ես առաջարկում եմ, որ հաջորդ անգամ ներկայացնեք փոփոխությունները, նվազեցնենք ծառայության վճարը», – նշեց վարչապետը:
«Լավ, կքննարկենք»,-պատասխանեց նախարարը:
«Չքննարկել, է՛, ներկայացնել նվազեցումը»,-արձագանքեց Հովիկ Աբրահամյանը: Նախարարն էլ նշեց, որ ի նկատի ուներ, թե վարչապետի հետ կքննարկեն: